Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ինչով է մարդը գրավում մոծակներին. գիտնականներ. 1in.am

Ինչով է մարդը գրավում մոծակներին. գիտնականներ. 1in.am

Գիտնականները բացատրել են, թե մարդը ինչով է գրավում մոծակներին՝ գրում է direct-press.ru կայքը: Շնորհիվ այն բանի, որ մոծակները շատ են սիրում մարդկային հոտը, ինչը փոխանցվում է գենետիկական մակարդակով, արնախում միջատների նախնիները կարողացել են անցնել մարդկանց արյունը «խմելուն»՝ այդպիսով դառնալով մահացու հիվանդությունների փոխանցողներ:

 

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում մոծակները մարդկային արյան կարիքը չունեին և սնվում էին հիմնականում անտառի բնակիչների արյամբ: Սակայն մի քանի հազարամյակ հետո այս միջատներն անցել են մարդկային արյան, ինչը էվոլյուցիայի տեսակետից բավականին հաջողված գործընթաց էր:

 

Այս գործընթացի ուսումնասիրության ընթացքում գիտնականները դիմել գենետիկայի տվյալներին: Կենսաբանները ստիպված են եղել խաչավորել երկու տեսակի միջատների ներկայացուցիչներին, որպեսզի պարզեն այն գեները, որոնք պատասխանատու են մարդու հանդեպ կապվածության: Սերունդ տալուց հետո գիտնականները վերլուծել են հիբրիդների նախասիրությունները: Պարզվել է, որ մարդկային արյուն սիրողների մեջ գերակշռում են 14 գեներ, որոնցից ամենակարևորը հոտառության ռեցեպտորներից մեկի՝ Or4-ն գենն է:

 

Հետագայում կենսաբանները ենթադրել են, որ այդ գենը պետք է արձագանքի որոշակի հոտերի: Իրենց ենթադրություններն ապացուցելու համար գիտնականները գտել են կամավորների, որոնք համաձայնել են մեկ ամբողջ օր կրել զուգագուլպաներ, որոնց մեջ բացակայել է սուլկատոն կոչվող բաղադրիչը: Հետազոտության հեղինակները ենթադրեցին, որ հենց այս բաղադրիչն է մարդկանց այդքան գրավիչ դարձնում մոծակների համար: Սակայն հետագա ուսումնասիրությունները չապացուցեցին այդ վարկածը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. j-times.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ